Միշա Գալուստյանն ընտանիքի հետ կարանտինի ընթացքում ինքնամեկուսացել է Սոչիում
Միխայիլ Գալուստյանը պատմել է՝ որտեղ է իր ընտանիքը մեկուսացել կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Արտիստը կարծել է, որ երեխաները հեռավար կարող են սովորել նաեւ ոչ Մոսկվայում, իսկ կնոջ՝ Վիկտորյայի գեղեցկության սրահը, միեւնուն է փակ։ Այդ պատճառով նա մտերիմներին ուղարկել է հարազատ Սոչի։
«Կնոջս եւ երեխաներիս ուղարկել եմ Սոչի՝ ծնողներիս մոտ, այնտեղ տաք է, լավ։ Հեռավար կարելի է սովորել ցանկացած վայրում»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է կատակերգուն։
Շոումենը որոշ ժամանակ մայրաքաղաքում միայնակ է մնացել՝ «Миша портит все» հեռուստանախագծի նկարահանումներն ավարտելու համար։ Գալուստյանը բնակարանում միայնակ է ապրել։ Կնոջ բացակայության ընթացքում օգտվել է դիետիկ սննդի առաքման ծառայությունից։
Ավարտելով գործերը՝ Գալուստյանը մեկնել է հարազատների մոտ, ուր շարունակել է առողջ ապրելակերպ վարել։ Նույնսիկ ինքնամեկուսացման ընթացքում Միխայլը զբաղվում է սիրելի սպորտաձեւերով՝ խառը մարտարվեստ եւ խառը մենամարտ։ «Հիմա ժամանակը հերիքում է»,- նկատել է նա։