Կորոնավիրուսը վնասում է նաեւ մարդու արյունը. գիտնականները պատմել են օրգանիզմի համար COVID-19-ի նոր հետեւանքների մասին

0

Ծանր ընթացող COVID-19 վարակը կարող է վնասել մարդու արյունը` գրոհելով հեմոգլոբինն էրիթրոցիտներում: Այս մասին նախազգուշացնում են Վերոնայի համալսարանի գիտնականները: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Hematology, Transfusion and Cell Therapy ամսագրում:

Գիտնականների նոր տվյալների համաձայն` թոքերի արհեստական օդափոխության(ԹԱՇ) սարքերը կարող են անօգուտ լինել ծանր ընթացքով կորոնավիրուսի դեպքում թոքաբորբի բուժման համար, քանի որ նման հիվանդների մոտ հեմոգլոբինի մակարդակը զգալիորեն նվազում է:

Կլինիկական պատկերը գնահատելու համար գիտնականները բժիշկներին խորհուրդ են տալիս նախեւառաջ ստուգել հեմոգլոբինի աստիճանը կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ: Եթե դրա մակարդակը նորմայից ցածր է, ապա դա կարող է որպես մտահոգիչ ախտանիշ գնահատվել, որը վկայում է հիվանդության զարգացման մասին:

Ըստ գիտնականների` անհրաժեշտ է շտապ հետազոտություն անցկացնել, որոնք թույլ կտան գնահատել` կարող է արդյոք արյան փոխներարկումն օգտակար լինել նման հիվանդների համար եւ կանխել հիվանդության լուրջ զարգացումն ու մահացու ելքը:

Leave A Reply

Your email address will not be published.