Արխիվային կադրեր. Իննա Խոջամիրյանը՝ Ստեփանակերտում
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարներից մեկն արվել է Ստեփանակերտում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ, ջինսե վերնաշապիկ։ Իննան սպորտային կոշիկներ է կրում, գույնզգույն նախշերով պայուսակ։ Հմայիչ դերասանուհին կերպարն ամբողջացրել է մուգ գույնի գլխարկով։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննա Խոջամիրյանը պատկերված էր կակաչների դաշտում։ Նա սեւ տաբատ էր կրում, դեղին բլուզ։ Դերասանուհին րապարակմանը կից գրել էր․ «Հիմա բառացիորեն սկսել եմ հասկանալ «արգելված պտուղը քաղցր է» արտահայտության բուն իմաստը…Երբևէ այսքան չեմ ուզել ճամփորդել, քան հիմա… Ինչ լավ գաղափար կլինի չէ, վտանգն անցնելուն պես մի լավ ուղեգիր խաղարկել հետևորդներիս համար… Որ ուղղությամբ կուզեիք»։