Քլոե Քարդաշյանը դեմ չէ նախկին բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնից երկրորդ երեխան ունենալ 10:18, 18 ԱՊՐԻԼԻ

0

Նախկին սիրեցյալները բավականին լավ են շփվում։ Թրիստանն ազատ մուտք ունի Քարդաշյան-Ջեններ ընտանեկան տուն, ընկերություն է անում Քլոեի քույրերի հետ եւ շատ ժամանակ է անցկացնում դստեր՝ Թրուի հետ։  Իսկ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր թողարկման ժամանակ 35-ամյա Քլոեն եւ 29-ամյա Թրիստանը ամենայն լրջությամբ քննարկել են երկրորդ երեխա ունենալու մասին։

Խոսակցությունը տեղի է ունեցել Թրուի հին խաղալիքները դասավորելու ժամանակ: Ինչ-որ պահի բասկետբոլիստն առաջարկել է Քարդաշյանին չազատվել այս ամենից։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք եւս մեկ դուստր ունենանք։ Մենք պետք է այս ամենից կրկին գնե՞նք։ Ես պարզապես ասում եմ, որ Թրուին իսկապես քույր կամ եղբայր է հարկավոր»։

Ինչպես պարզվել է Քլոե Քարդաշյանը նույնպես մտածել է երկրորդ երեխա ունենալու մասին։ Միայն, ահա, բնական ճանապարհով բեղմնավորումը նա, ըստ ամենայնի, բացառում է։  «Մենք կարող ենք մի քանի սաղմ ստանալ եւ Թրուի համար եղբայր կամ քույր ունենալ։  Հնարավոր է, որ ես ստիպված լինեմ դիմել սերմնահեղուկի բանկ կամ օգտվել քո նյութից»,— կատակով ասել է Քլոեն։


Leave A Reply

Your email address will not be published.