Նեղ գոտկատեղ, արտահայտիչ բարեմասնություններ․ Լիլի Մորտոյի գայթակղիչ կերպարը

0

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլի Մորտոն ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է խորը դեկոլտեով ու քարերով երեկոյան զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա շքեղ բարեմասնությունները։ Լիլին ալձակել է ալիքավոր վարսերը, վառ շպար նախընտրել։ Նրա կերպարն ամբողջացրել է մեծ ականջօղը։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքում լինում են եւ լավ, եւ վատ օրեր, եւ ուրախ ու ձանձրալի․․․ Օրինակ՝ ինձ իմ վատ ու ձանձրալի օրերը նոր մտքեր են տալիս, նոր նպատակներ, իսկ լավ ու ուրախ օրերը՝ մոտիվացնում են դրանք իրականացնելու համար․․․ Ես երախտապարտ եմ իմ յուրաքանչյուր նոր օրվա համար․․․»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված հոլովակում Լիլի Մորտոն ներկայացել էր սպորտային կերպարում։ Նա կրում էր բաց մանուշակագույն երանգի հագուստ․ տաբատ, բլուզ։ Նա հավաքել էր շեկ վարսերը, ընդգծված ու վառ շպարով էր։ Հրապարակմանը կից Լիլին հետեւորդներին հարց էր ուղղել՝ գրելով․ «Ինչո՞վ եք զբաղված»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված հոլովակում Լիլի Մորտոն ներկայացել էր սպորտային կերպարում։ Նա կրում էր բաց մանուշակագույն երանգի հագուստ․ տաբատ, բլուզ։ Նա հավաքել էր շեկ վարսերը, ընդգծված ու վառ շպարով էր։ Հրապարակմանը կից Լիլին հետեւորդներին հարց էր ուղղել՝ գրելով․ «Ինչո՞վ եք զբաղված»։

Leave A Reply

Your email address will not be published.