Ջենիֆեր Լոպեսի ու Ալեքս Ռոդրիգեսի հարսանիքը տեղի կունենա Իտալիայում համավարակից անմիջապես հետո

0

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի եւ գործարար Ալեքս Ռոդրիգեսի հարսանիքը տեղի կունենա կարանտինի ավարտից հետո։ Արարողությունը կկայանա Իտալիայում, քանի որ աստղային զույգը հենց այնտեղ է ծրագրել ամեն ինչ։ Աղբյուրը US Weekly-ին հայտնել է, որ զույգն այս ամռանը պետք է ամուսնանար Իտալիայում, սակայն վարակի պատճառով ստիպված է եղել հետաձգել արարողությունը։

Ամեն ինչ ծրագրված էր ու վճարված։ Ակնհայտորեն, նրանք ստիպված են եղել արարողությունը հետաձգել կորոնավիրուսի պատճառով, բայց Ջեյ Լոն ցանկանում է հարսանիք կազմակերպել, երբ ամեն ինչ կվերադառնա իր հունը։ Նա ցանկանում է, որ արարողությանը ներկա լինեն միայն ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ ընկերները, հայտարարել է աղբյուրը։

Ջենիֆեր Լոպեսը նշել է, որ ինքն ու Ալեքսն ամուսին ու կին կդառնան, սակայն հայտնի չէ՝ կոնկերտ երբ։ Արտիստի խոսքով՝ իրենք ստիպված կլինեն սպասել մի քանի ամիս եւ մտածել՝ ինչ անել արարողության հետ։ Նա նույնիսկ չի պատկերացնում՝ որ օրը կարող է նշանակվել արարողությունը։


Leave A Reply

Your email address will not be published.