Յանա Ռուդկովսկայան առաջին անգամ խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել հայտնի դիզայներ Ֆիլիպ Փլեյնի հետ
Հայտնի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան խոստովանել է, որ նախքան գեղասագորդ Եվգենի Պլյուշչենկոյին հանդիպելը գաղտնի սիրավեպ է ունեցել գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնի հետ։ Նա մոդելյերի հետ հարաբերությունների մասին պատմել է Instagram-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում։
«Այդ մասին առհասարակ ոչ ոք չգիտի։ Ֆիլիպն իմ մասին հոգ էր տանում երեք ամսի, նույնիսկ խոստացել էր ամուսնանալ։ Բայց հետո ես հանդիպեցի Ժենյային, եւ նա մթագնեց բոլորին։ Ես այնպես սիրահարվեցի, որ այլեւս ոչ ոքի վրա ուշադրություն չէի դարձնում»,- սոցիալական ցանցի ուղիղ եթերում անկեղծացել է Յանան։
Փլեյնը համարվում է աշխարհի ամենացանկալի ամուրիներից մեկը, որին միշտ երկարոտն գեղեցկուհիներ են շրջապատում։ Նախկինում դիզայների կողքին մշտապես տեսնում էին «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ինեսա Շեւչուկին։ Մոդելը չէր մեկնաբանում Ֆիլիպի հետ սիրավեպտը, սակայն չէր թաքցնում, որ հաճախ է հանդիպում նրան։