Ալեքսանդր Գուդկովը հայտարարել է, որ շուտով ամուսնանում է եւ արդեն առաջարկություն է արել սիրելիին
Ռուս կատակերգու Ալեքսանդր Գուդոկովը Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում պատմել է, որ կես տարի առաջ առաջարկություն է արել սիրելիին եւ պատրաստվում է ամունանալ։ Նրանց զրույցի տեսագրությունը հրապարակվել է հեռուստահաղորդավարուհու YouTube-յան ալիքում։
Սոբչակի հետ զրույցում կատակերգուն անսպասելիորեն նշել է, որ արդեն վաղուց գտել է երկրորդ կեսին։ «Ես սիրահարված եմ։ Դաժան։ Եվ կանեմ ամեն ինչ, որ այդ մարդու համար լավ լինի»,- հայտարարել է կատակերգուն։
Հաղորդավարուհին շտապել է նրան հարցաքննել մտադրությունների լրջության մասին, մասնավորապես՝ արդյոք նա պատրաստվում է ամուսնության առաջարկ անել։ Ալեքսանդրը նախ փորձել է խուսափել պատասխանից, սակայն արդյունքում հանձնվել է։ «Ամեն ինչ արդեն ասված է կես տարի առաջ։ Ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել…»,- խոստովանել է նա։
Կատակերգուն նշել է, որ որոշել է ամուսնական արարողություն չկազմակերպել։ Նրա խոսքով՝ ինքը կդիտարկեր այդ տարբերակը, եթե հայտնի մարդ չլիներ։ Սոբչակն ի պատասխան դրա հայտարարել է, որ պատրաստ է անվճար վարել նրա հարսանիքը։