Լուսինե Թովմասյանի արեւոտ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետա անհետանում է) Լուսինեն մեղմ կերպարում է։ Նա բաց գույնի բլուզ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Դրական տրամադրվածությամբ մնացեք»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրում Լուսինե ջերմ կադրեր էր հրապարակել։ Կադրում Լուսինեն պատկերված էր ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու հետ։ Նրանք ջերմ ժպտում էին։ «Իմ 8 ամսական մեծ տղան՝ Ալեքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։