«Հավասարեցնող վարակ». Մադոննան COVID-19-ին փիլիսոփայորեն է վերաբերվել
Մադոննան որոշել է փիլիսոփայորեն վերաբերվել կորոնավիրուսին։ Առանց ավելորդ հիստերիայի ու խուճապի։ Համաճարակի վերաբերյալ իր մտքերը նա բարձրաձայնել է Instagram-ում։ Հենց վարդի թերթիկներով լոգանքից։
«COVID-19-ին չի մտահոգում, թե որքան հարուստ ես, ճանաչված, ծիծաղելի կամ լուրջ, որտեղ ես ապրում, քանի տարեկան ես, ինչ պատմություններ կարող ես ներկայացնել։ Այն մեծն հավասարեցնող է, եւ դա դրան այդքան սարսափելի ու մեծ է դարձնում։ Սարսափելի է, որ այն մեզ հավասարեցրեց շատ ասպետկներում։ Եվ հիասքանչ է, որ այն մեզ հավասարեցրեց շատ ասպեկտներում։ Եթե նավը խորտակվի, բոլորս դրա հետ կխորտակվենք»,- ասել է երգչուհին։
