Շուշաննա Թովմասյանի եւ Էդգար Իգիթյանի լուսանկարը

0

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դերասան Էդգար Իգիթյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում դերասանները գարնանային կերպարում են։ Նրանք այժմ նկարահանվում են «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Շուշաննան բաց գույնի տաբատ է կրում, կաշվե բաճկոն։ Լուսանկարն իր էջում վերահրապարակել է նաեւ Էդգար Իգիթյանը։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Շուշաննան կրում էր վանդակավոր զգեստ, ջինե բաճկոն։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել ընդգծված շպար։ Հրապարակմանը կից դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բաղմաթիվ հաճոյախոսություններ ու դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․  «Յուրահատուկ», «Շքեղ», «Աննկարագրելի», «Շատ գեղեցիկ», «Չնաշխահիկ», «Արքայադուստր», «Անկրկնելի»։


Leave A Reply

Your email address will not be published.