Մարգարիտա Սիմոնյանը կրկին հղի է

0

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հայտնել է, որ կրկին հղի է։ Նրա խոսքով՝ ինքը հղիացել է ծննդաբերությունից չորս ամիս անց։ Սիմոնյանն այդ իրադարձությունն «օրհնություն» է համարում եւ հայտարարել է, որ իր համար հղիության արհեստական ընդհատումը հնարավոր չէ։

RT-ի գլխավոր խմբագրի համար երեխան չորրորդն է։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես այս մասին հայտնել առանց հռհռոցի պոռթկման, բայց ես կրկին հղի եմ»,- հավելել է Սիմոնյանը։

Սիմոնյանը երրորդ անգամ մայր է դարձել 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին։ Նա լույս աշխարհ է բերել դստերը, որին տվել են Մարո անունը։


Leave A Reply

Your email address will not be published.