«Մի օր նույն իսկ չեմ պատկերացնում հեռու քեզանից». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում նա պատկերված է քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։ Քույրերը գարնանային կերպարում են, իսկ մեկնաբանությունների հատվածում Լուսինեն գրել է. «Մի օր նույն իսկ չեմ պատկերացնում հեռու քեզանից»։
Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն ընտանիքի անդամների հետ էր՝ ամուսնու, դստե, ու որդու։ «Ընտանեկան լուսանկար», — հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհի մայրիկը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր ու մաղթանքներ էին հղել նրանց՝ գրելով․ «Աստված պահի ձեր գեղեցիկ ընտանիքը», «Միշտ բնական ու միշտ յուրովի։ Շաաատ սիրուն եք», «Հավերժական սեր ձեզ, գեղեցկուհի ջան», «Գեղեցիկ ընտանիք», «Դուք ուղղակի հրաշք եք»։

