«Բարի առավոտ». Անահիտ Սիմոնյանի հմայիչ կերպարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգիչ Հայկոյի կինը սպիտակ բլուզ է կրում եւ ջինսե տաբատ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Բարի առավոտ»,- հրապարակումը մակագրել է Անահիտ Սիմոնյանը։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա երկարափեշ զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով եւ կտրվածքով ոտքի հատվածում։ Երգչուհին վառ շպարով էր, արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։