Լոլիտան ամուսնալուծության շնորհիվ միլիոններ է աշխատել

0

Լոլիտայի բաժանումը հինգերորդ ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից, նախորդ տարի դարձել է շոու-բիզնեսի ամենասկանդալային թեման։ Մնալով առանց Միլյավսկայայի ֆինանսական աջակցության՝ Իվանովը մասնակցել է Մալախովի շոուին եւ «Ստի դետեկտորին»՝ ըստ լուրերի՝ դրա դիմաց մի քանի մլն ռուբլու հոնարար ստանալոv։ Այն մասին, թե ինչպես է Միլվասկայան հարստացել շնորհիվ Իվանովի, «Սոբեսեդնիկ»-ի հետ զրուցում պատմել է հայտնի համերգային տնօրեն Սերգեյ Լավրովը։

«Ամուսնալուծության հետ կապված իրավիճակի ֆոնին Lոլիտան սկսել է ստադիոններ հավաքել։ Երգչուհին «Տիտանիկ»-ից հետո անկում ուներ։ Նրա պահանջարկը շատ փոքր էր։ Նա համերգներով լինում էր երկրում, բայց մարդիկ նրա ելույթներին առանձնապես հաճույքով չէին գնում։ Ամուսնալուծությնա մասին հայտարարերելուց հետո նա ամենուր մեծ հաջողություն է ունենում։ Նրա համերգների տոմսերը գնվում են մեկ շաբաթ առաջ։ Այդ ամենն այն պատճառով է, որ մեր ազգը պարզ է, սիրում է ապրումակցել։ Նայեք մեր հեռու վայրերը. այնտեղ յուրաքանչյուր երկրորդ կին լքված է։ Հենց այդ պատճառով էլ ժամանակին լի դահլիճներ էր հավաքում Ստաս Միխայլովը։ Վալերիայի դեպքում եւս նմանատիպ իրավիճակ էր։ Երբ պարզվեց, որ ամուսինը լքել է նրան,  դրամական մուտքերը մեծանում էին»,- համերգային տնօրենի խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։

Լավրովը հայտարարել է, որ ամուսնալուծությունը դրական է ազդել ոչ միայն աստղի ֆինանսական վիճակի, այլեւ արտաքինի, ինչպես նաեւ առողջության վրա։ Միլյավսկայան նիհարել է։ Նա սկսել է մանրամասն հետեւել արտաքինին եւ օրգանիզմին։

Leave A Reply

Your email address will not be published.