Giorgio Armani-ն կորոնավիրուսի դեմ պայքարին 1.25 մլն եվրո է նվիրաբերել

0

Իտալական Giorgio Armani բրենդը 1.25 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտարարել են մարտի 8-ի երեկոյան, երբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7300-ը։  Միջոցները նախատեսված են Հռոմի եւ Միլանի հիվանդանոցների, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այժմ Giorgio Armani ապրանքանիշի աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից, իսկ արտադրությունում՝ նրանց փոքր մասը։

Ավելի վաղ Միլանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ջորջո Արմանին որոշել էր աշուն-ձմեռ 2020/2021 հավաքածուի ցուցադրությունն անցկացնել դատարկ թատրոնում: Շոուն հրապարակվել է բրենդի Instagram եւ Facebook պաշտոնական կայքում:

Leave A Reply

Your email address will not be published.