«Աստղային պատերազմների» երկրպագուները զայրացել են Disney-ի սցենարային լուծումների պատճառով
«Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր։ Վերելք» ֆիլմի պրեմիերայից հետո երկրպագուները խենթացել են անկեղծության պատճառով, քանզի պարզվել է, որ Ռեյը Պալպատինի թոռնուհին է։ Ընդ որում, վրդովմունքը կապված էր ոչ թե Ռեյի ազգակցական կապի հետ, այլ այն փաստո, որ չար եւ այլանդակ Կայսրը, ըստ ամենայնի, կարողացել է ինտիմ կապի մեջ մտնել ինչ-որ կնոջ հետ: Այս տեղեկատվությամբ ապրելով մի քանի ամիս՝ երկրպագուները նոր հարված են ստացել։ «Սքայուոքեր։ Վերելք»-ի դրվագի թարմեցումից հայտնի է դարձել, որ Պալպատինի որդին այլ կերպ է բեղմնավորվել. իրականում Ռեյի հայրը սիտհների տիրակալի անհաջող կլոնն էր:
Չափազանցություն չի լինի ասել, որ նման ցնցող մանրամասները «Աստղային պատերազմների» անկուշտ երկրպագուների համար վերածվել են տառապանքների։ Քանի որ ֆիլմում ներկայացված է բոլորովին այլ իրադարձային պատկեր։ Շատերին այս շրջադարձը ներշնչում է, որ Lucasfilm-ի տղաները նույնիսկ իրենք չգիտեն, թե ինչ են անում։