«Գարնանային երազ»․ տոնական միամսյակը «Հայ Համերգ»-ի կատարումներով

0

Տոնական միամսյակին «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնանային երազ» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը` Գեղամ Սարյանն է, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի։ «Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը: 2019-ի տարեվերջին նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը» շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից: Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը: «Հայ համերգ Project»-ը իրենց սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում են սիրված երգերը, մյուս կատարումները կարող եք լսել Facebook-ի և Youtube-ի էջերում:

Leave A Reply

Your email address will not be published.