Վերնաշապիկ-զգեստ, սպորտային կոշիկներ․ Անուշիկ Ալավերդյանը՝ առօրյա կերպարում
Երգչուհի Անուշիկ Ալավոդրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա ոճային կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ գույնի վերնաշապիկ զգեստ, սպորտային կոշիկներ։ Անուշիկը նուրբ շպարով է, արձակած վարսերով։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ջինսե տաբատ, սեւ երանգի բլուզ, վանդակավոր վերարկու, իսկ կերպարում ամբողջացնում էին երկարաճիտներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատակով գրել էր․ «Էսօր ծնունդ էի ,հազիվ նոր նկար ունեցա»։

