Անահիտ Սիմոնյանը՝ նուրբ կերպարում
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգիչ Հայկոյի կինը սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է երկար մազերը եւ նախապատվություն տվել զուսպ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ թեւնոցներ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Օրեր առաջ Անահիտ Սիմոնյանի լուսանկար էր հրապարակել նրա մտերիմ ընկերուհին՝ Լիլիթ Բասյանը։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լիլիթը ջինսե կարճ կիսաշրջազգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էին ոճային փոքրիկ պայուսակն ու սպորտային կոշիկները։ Անահիտը նույնպես ջինսե կիսաշրջազգեստով էր։ Կերպարն ամբողջացրել էին կաշվե, սեւ բաճկոնն եւ կիսաերկարաճիտները։ Լիլիթը հրապարակմանը կից գրել էր․ «Ամերիկա, իմ հրաշալի օրերը Վասիլիի հետ։ Մենք դրանք կկրկնենք, Անահիտ Սիմոնյան։ Դու ինձ այդպես էլ Դիսնեյ չտարար, պարտք ես»։

