Ռուս երգչուհին հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով

0

Հայտնի ռուս երգչուհի Ելենա Կնյազեւան հայտնվել է Թաիլանդի հիվանդանոցում՝ 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով:

Ինչպես հաղորդում է WomanHit.ru երգչուհին իրեն վատ է զգացել Սամուի կղզում իր ելույթի ժամանակ։

«Ես աշխատեցի իմ մասը եւ ձեռքերի վրա ինձ տարան հանդերձարան», — հիշում է երգչուհին։

Картинки по запросу

Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նրա գործընկերները բժիշկ են կանչել։ Բժիշկները Կնյազեւային շտապ տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մեկ օր անցկացրել է կաթիլայինի ներքո։  

Տեղի բժիշկները կասկածել են, սակայն սարսափելի ախտորոշումը չի հաստատվել։

«Վիրուսի էթիոլոգիան այդպես էլ չի հաստատվել, իսկ քաղվածքում նշել են, որ անհասկանալի ծագման վիրուս է», — նշել է Կնյազեւան:

Leave A Reply

Your email address will not be published.