Հմայիչ. Էմմիի նոր լուսանկարը
Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին առօրյա կերպարում է։ Նա սպիտակ բլուզ է կրում, սեւ շրջազգեստ, պիջակ, սեւ երկարաճիտ կոշիկներ։ Էմմին արձակել է մազերը եւ նուրբ շպար ընտրել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ էր կրում։ Նա կերպարն ամբողջացրել էր երկարաճիտ կոշիկներով։ Էմմին պարզ սանրվածքով էր եւ նուրբ շպարով։ «Ես այդքան փոքր չեմ, պարզապես Նիքիի մեքենան է հսկա»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ «Էմմա ջան, հիասքանչ ես, խոսքերն ավելորդ են»,- գրել էր հետեւորդներից մեկը։

