«Նա». Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը
Երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Մարտինը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ։ Զույգը մեծացնում է որդուն։ Կադրում նրանք մեղմ գրկախառնված են, իսկ լուսանկարի վրա առկա է «Նա» գրությունը։
Օրեր առաջ ընտանեկան կադրերով կիսվել էր Հռիփսիմեն։ Լուսանկարն արվել էր ձյունածածկ Ծաղկաձորում։ Հետեւորդները շտապել էին հաճոյախություններ գրել. «Գեղեցիկ ընտանիք»:
