«Օսկար 2020». ինչու է հավակնորդների ցանկը հիասթափեցրել մարդկանց

0

«Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը լրջորեն հիասթափեցրել է օգտատերերին։ Պատճառը ցանկում «սպիտակամորթների» առատությունն է։ Համացանցում քննարկում է սկսվել այն մասին՝ արդյոք հնարավոր է դերասան Անտոնիո Բանդերասնին «ոչ սպիտակամորթ» անվանել։

Հավակնորդների անունների հրապարակումներից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում Deadline-ը, «ԲԻ-Բի-Սի»-ն  եւ USA Today-ը, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռեժիսորները, դերասանները եւ բոլորը, բացառությամբ մի դերասանուհու (Սինտիա Էրիվո), որոնք առաջադրված են գլխավոր անվանակարգերում, սպիտակամորթներ են։ Twitter-ում թրենդերի շարքում կրկին հայտնվել է #OscarsSoWhite հեշթեգը, որի օգնությամբ օգտատերերն իրենց դժգոհությունն են արտահայտում մյուս ռասաների ներկայացվածության բացակայությունից, գրում է Lenta.ru-ն։

Որոշ օգտատերեր ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ «Տարվա դերասան» մրցանակին հավակնում է Անտոնիո Բանդերասը։ Նրանք մտորում են՝ արդյոք հնարավոր է Իսպանիայում ծնված դերասանին ոչ սպիտակամորթ համարել։ The Wrap-ի կինոքննադատ Յոլանդա Մակոլոն Twitter-ում հայտարարել է, որ Բանդերասնը, ինչպես եւ բոլոր իսպանացիները, սպիտակամորթ եվրոպացի է։ Ավելի ուշ նա ետ է վերցրել խոսքերը՝ ընդգծելով, որ ոչ բոլոր իսպանացիներին են սպիտակամորթներ, սակայն նրա խոսքով՝ Բանդերասը չի կարող թխամորթ դերասան համարվել։


MALAGA, SPAIN — MARCH 25: Spanish actor Antonio Banderas attends the 20th Malaga Film Festival closing ceremony at the Cervantes Teather on March 25, 2017 in Malaga, Spain. (Photo by Carlos Alvarez/Getty Images)
WESTWOOD, CA — OCTOBER 23: Actor Antonio Banderas attends the ‘Puss In Boots’ Los Angeles Premiere at Regency Village Theatre on October 23, 2011 in Westwood, California. (Photo by Jason Merritt/Getty Images)

Leave A Reply

Your email address will not be published.