«Տեսարան բարձր վայրից». Լիա Զախարյանի հմայիչ կերպարը
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Պրահայում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ Լիան բաց գույնի տաբատ է կրում, բեժ գույնի բլուզ։ Նա պարզ սանրվածքով է, կերպարն ամբողջացրել է հետաքրքիր ականջօղերով։ «Տեսարան բարձր վայրից»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերարկու եւ սպիտակ, ոճային կիսաերկարաճիտներ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, սեւ պայուսակ ընտրել։ Հրապարակմանը կից Լիան մեկնաբանություն չէր կատարել։
