Վառ շրթներկ. Մարինկա Խաչատրյանի հմայիչ լուսանկարը

0

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց վարդագույն բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար՝ ընդգծելով շուրթերը։ Մարինկան պատկերված է նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ «Բարի գիշեր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, սեւ բլուզ էր կրում, նույն գունի գլխարկ։ Մարինկան վառ շպարով էր, իսկ ձեռքին նվերի տուփ էր։ «Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, իսկ դո՞ւք…»,- հետեւորդներին հարցրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.