«Զգեստի վերաբերյալ բացասական կարծիք երբեք չեմ արտահայտել, մինչդեռ այն անհարմար էր». «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը պատասխանել է քննադատությանը

0

«Միսս տիեզերք 2019» միջազգային մրցույթի հայ մասնակից Դայանա Դավթյանը Facebook-յան էջում հրապարակում է արել, որում պարզաբանել է տարազի հետ կապված իրավիճակը, որով բեմ է բարձրացել։ Վերջին օրերին նրա հագուստը շատ են քննադատել, եւ Դայանան որոշել է պատասխանել։

«Զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» եւ կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր,- գրում է նա. — Շատերդ երեւի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած եւ իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր։ Գլխազարդը փոքր էր եւ չէր ֆիքսվում, գոտին լայն էր: Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով»…

Դայանային զայրացրել է, որ հագուստի դիզայներն ու «Միսս տիեզերք Արմենիա»-ի ազգային տնօրեն Գոհար Հարությունյանն իրեն մեղադրել են ձախողման մեջ, թեեւ նախքան մեկնելը բողոքել է, որ գոտին կախ էր ընկած։ Ըստ նրա՝ դիզայներն ասել է, որ այն կարող է գոտկատեղից ներքեւ ամրանալ։ Իսկ գլազախարդը փոխել են նորով. այն ինչպես հարկն է չէր ֆիքսվում։

Իրավիճակին արձագանքել է նաեւ Գոհար Հարությունյանը, որը նշել է, որ միջազգային ոչ մի հետևորդ հագուստը չի ծաղրել, միայն Դայանայի ձեռքի շարժումը, որը իրականում սխալ նկարի հետեւանք էր (տպավորություն է ստեղծվում, թե աղջիկը ձեռքոցվ STOP շարժումն է անում)։ Նա նշել է, որ մասնակցությունը չի սահմանափակվել միայն տարազով. որոշիչ են եղել հարցազրույցի փուլը, երեկոյան հագուստը եւ լողազգեստը:

«Մեծ քանակությամբ էսքիզներից ընտրել ենք Դայանայի հետ այս զգեստը, ոտքի բացվածքը նույնպես եղել է Դայանայի ցանկությամբ: Անգամ եթե ինչ- որ մի բան չի ստացվել, Վերան մեծ նվիրվածությամբ է ստեղծել այն: Նորից եմ ասում, այստեղ կարեւորը Դայանայի տրամադրությունն էր, որից բողոքելու իրավունքը ես ունեմ քանի որ իրա մասնակցությունը իմ մի տարվա աշխատանքն է»,- գրել է Գոհարը։

Leave A Reply

Your email address will not be published.