Մկրտիչ Արզումանյանը՝ զվարճալի կերպարում
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նոր սիթքոմի իր կերպարով։ Նա ձեռքում ունի ընկույզ, իսկ կադրին կից հումորային մեկնաբանություն է կատարել՝ գրելով․ «Մնաց սմետանը…»։ Հետեւորդներից շատերն են շարունակելով դերասանի կատակը՝ հումորը հավելել է․ «Բա մեղրը», «Աշտարակի պոպոքը Մկոյի կապտուկը», «պոպոք ու սմետան»։
Ավելի վաղ Մկրտիչ Արզումանյանը լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր զվարճալի կերպարում, հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Հայաստան, ղուրբանդ էղնիմ»։