Միլանի «Ինտերը» համագործակցության պայմանագիր է կնքել Hugo Boss-ի հետ

0

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երկու տարվա համագործակցության պայմանագիր է կնքել հագուստի արտադրության առաջատարներից գերմանական Hugo Boss ընկերության հետ, որը կլինի իտալական թիմի նորաձեւության պաշտոնական գործընկերը։

«Ինտերի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները բոլոր պաշտոնական ակումբային միջոցառումներին կներկայանան Hugo Boss-ի հագուստով։

«Hugo Boss-ի հետ համագործակցությունը հաստատում է «Ինտերի» ռազմավարությունը, որի նպատակն է խոշորագույն բրենդների հետ գործընկերությունը։ «Ինտերը» նորաձեւության մայրաքաղաք Միլանի հպարտությունն է։ Ե՛վ «Ինտերը», ե՛ւ Hugo Boss-ը միշտ եղել են նորարարության եւ հավակնությունների հոմանիշ»,- «Ինտերի» ղեկավարներից Ալեսանդրո Անտոնելոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին երկու տուրերում «Ինտերը» երկու հաղթանակ է տարել։

Leave A Reply

Your email address will not be published.