«Չքնաղ». Ռիփին՝ վառ շպարով

0

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր լուսանկարներ է տեղադրել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով, ընդգծված են աչքերը։ Երգչուհին պատկերված է խաղողի վազի ֆոնին։ Համարձակ երգչուհին կադրերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։ «Չքնաղ»,- նշել է նրանցից մեկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Ռիփին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին գրել էր. «Ես երբեք չեմ փախել խնդիրներից։ Ես վազել եմ դեպի իմ երազանքները»։ Մեկնաբանություններում Ռիփին օգտագործել էր նաեւ չեմ ճանաչում թուլությունը հեշթեգը։  

Leave A Reply

Your email address will not be published.