Նատալյա Վոդյանովան՝ ռասիզմի մեջ մեղադրված դիզայների հագուստով
Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան որոշել է աջակցել ռուս դիզայներին, որին նախորդ տարի մեղադրել են ռասզիմի մեջ։ Մոդելը կրում է Ուլյանա Սերգեյենկոյի զգեստը։ Լուսանկարները հայտնվել են մոդելի Instagram-յան էջում։
Վոդյանովան պատկերված է վինտաժային ոճի կապույտ, ծաղկավոր կոմբինեզոնով Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Սա առաջին անգամ չէ, երբ սուպերմոդելը հանրությանը ներկայանում է Սերգեյենկոյի հագուստով։ Հունվարին նա մասնակցել է նրա ապրանքանիշի ցուցադրությանը, ինչից հետո Instagram-յան էջում միջոցառումից տեսանյութ էր հրապարակել։ Նա կարմիր ատլասյա զգեստ է կրում, ինչպես նաեւ ծաղկային պրինտով եւ ծոպերով զարդարված գլխաշոր։
Երկրպագուներրը հիացել են լուսանկարով։ «Պարզապես լուսանկար, որի հեղինակը դեռեւս հայտնի չէ։ Բայց հերոսուհին, ինչպես միշտ, գեղեցիկ է, էլեգանտ եւ հրաշալի», «Վան Գոգի ոճում։ Շատ գեղեցիկ կերպար», «Շքեղ», «Նատալյա, Փարիզը Ձեզ կախարդել է»,- մեկնաբանել են երկրպագուները։
2018թ.-ի հունվարին ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն Փարիզում Նորաձեության շաբաթվա շրջանակներում իր ցուցադրության նախօրեին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում «niggas» բառի գործածման պատճառով բացիկում, որը նա ուղարկել էր ընկերուհիներին։ Հրավիրատոմսերին գրված էր «To my niggas in Paris» (Սերգեյենկոն հղում էր արել ռեփեր Քանյե Ուեսթի կատարմանը՝ աղջիկներին վիրավորելու նպատակ չհետապնդելով)։ Միրոսլավա Դուման բացիկի լուսանկարը հրապարակել էր Instagram-ում, այն «վիրուսային» էր դարձել, իսկ Սերգեյենկոյին մեղադրել են ռասմիզմի մեջ արեւմյան հասարակության համար անընդունելի բառ գործածելու համար, ինչից հետո նա ստիպված էր ներողություն խնդրել։