Միշոյի ու կնոջ ջերմ գրկախառնությունը
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանն ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ նոր լուսանկար է տեղադրել։
Լուսանկարը հրապարակվել է հաղորդավարուհու միկրոբլոգում. նա եւ Միշոն մեղմ գրկախառնված են։ Հաղորդավարուհին գեղեցիկ զգեստ է կրում։ «Գեղեցիկ երեկո իմ ամենասիրելի մարդկանցից մի քանիսի հետ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հաղորդավարուհին կիսվել էր լուսանկարների շարքով, որոնք արվել էին երեկույթի ընթացքում։ Դրանց շարքում էին նաեւ համատեղ կադրերն ամուսնու՝ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։