Հնդիկ դերասանների չվերթը հետաձգվել է. նրանք Երևան կժամանեն վաղը

0

Այսօր մի խումբ երկրպագուներ, լրագրողներ «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին հնդիկ դերասան-դերասանուհիների ժամանմանը: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ նրանց չվերթը հետաձգվում է: Արտիստներն արդեն Շարժայում են, և թռիչքի ուշացման պատճառով նրանք Հայաստանում կլինեն վաղը՝ ժամը 16:30-ին։

Նրանց մասնակցությամբ համերգը կկայանա հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ համերգն արտիստները կշրջեն Երևանում և կլինեն Գառնի Գեղարդում: Երևանից կհեռանան հուլիսի 5-ին:

Leave A Reply

Your email address will not be published.