Որքա՞ն է հարկավոր քնել առողջության եւ գեղեցկության պահպանման համար

0

Զարկերակային ճնշումը նորմայում  պահպանելու համար խորհուրդ է տրվում օրական 7-9 ժամ քնել: Նման եզրակացության են եկել  Արիզոնայի համալսարանի գիտնականները:

Նրանք հետազոտություն են անցկացրել 300 մարդու մասնակցությամբ, որոնց միջին տարիքը կազմել է 45 տարեկան:

Նրանք բոլորը կրել են սարքեր, որոնք ամեն 45 րոպեն մեկ չափել են զարկերակային ճնշումը: Գիշերը փորձի մասնակիցները հատուկ սենսորներ են կրել, որոնք ֆիքսել են քնի տարբեր փուլերում օրգանիզմի աշխատանքի չափանիշնմերը:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք վատ կամ քիչ են քնել, հաջորդ օրն առավոտյան բարձր սիստոլիկ ճնշում է նկատվել: Ընդ որում, այն մասնակիցները, որոնք բարձր ճնշմամբ են պառկել քնելու, բաց լավ եւ 7 ժամից ոչ պակաս են քնել, առավոտյան նորմալ վիճակում են արթանացել:

Մասնագետներն ընդգծել են նաեւ առավելագույնս մութ պայմաններում քնի կարեւորությունը՝ անջատելով բոլոր գաջեթները եւ ծածկելով պատուհանները: Գիտնականների խոսքով՝ գիշերվա ժամին ավելորդ լույսը խախտում է մելատոնինի արտադրությունը՝ այն ավելի ուշ ժամի տեղափոխելով, ինչի հետեւանքով այդ ժամին քնել չի ստացվում:

Քնելուց առաջ պետք չէ վառ լուսավորված սենյակում գտնվել, սենյակում լույսը պետք է թույլ եւ ցրված լինի, խորհուրդ են տալիս փորձագետները: Ոչ լիարժեք մթության պայմաններում քունը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ գեղեցկության պահպանման համար հարկավոր է 9 ժամ 10 րոպե քնել. երկարատեւ եւ որակյալ քունը դրական է  ազդում մաշկի վիճակի վրա եւ դանդաղեցնում է ծերացման  գործընթացները:

Leave A Reply

Your email address will not be published.