Կարինա Իգնատյանը մանկական «Նոր Ալիքում» ներկայացրել է Հայաստանը
Տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» մրցույթը, որը Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Կարինա Իգնատյանը։ Կարինան հայտնի է Ռուսական «Голос» մրցույթից, «Бытва Талантов», «Поколение Next», «Страна Пой», «Во весь голос», Հայաստանում «Ապրել խաղաղ» նախագծից և այլն: Չնայած փոքր տարիքին, Կարինան հասցրել է մասնակցել և պատվով ներկայացնել Հայաստանը։ Մոսկվայում անցնելով կիսաեզրափակիչը՝ մրցույթի բոլոր մասնակիցները շուրջ 10 օր գտնվում էին Արտեկում և պատրաստվում հեղինակավոր մրցույթին։ Մեծ հմտություններ ձեռք բերեցին հեղինակավոր մարդկանց հետ շփվելով։ Տաղանդավոր երեխաները շատ էին, և ընտրությունը շատ բարդ էր կայացնելը։Այս տարի փոխվել էին մրցույթային կանոնները, և ժյուրիի անդամները իրավունք ունեին մաքսիմալ 9 և 10 միավորները տալ միայն երկու անգամ։ Առաջին մրցույթային օրը Կարինան կատարեց Adele-ի երգացանկից «Rolling in the deep» երգը։ Տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք առաջացան հենց ելույթի ժամանակ, մեր հայ փոքրիկ աղջիկը չշփոթվեց և պատվով դուրս եկավ առաջացած խնդրից։ Երկրորդ մրցույթային օրը կատարեց «Հայաստան ջան» երգը եւ ցնցեծ ողջ դահլիճը, նույնիսկ ժյուրիի անդամները երգեցին ու պարեցին Կարինայի հետ միասին։ Կարինա Իգնատյանը մի քանի միավորով զիջեց իր բարձր հորիզոնականը, բայց վայելեց հանդիսատեսի սերը, ստացավ իր վառ կերպարի համար հատուկ մրցանակ, որը կարող եք դիտել եւ տեսնել հունիսի 14-ից ռուսական НТВ հեռուստատեսությամբ։ Արտեկը դեռ երկար կմնա հիշողություններում և սրտերում իր ջերմ ընդունելությամբ և անմոռանալի հանդիսատեսով։ Ելույթը Արտեկում դա երևի ամենագեղեցիկ հիշողությունն է, որ կմնա յուրաքանչյուր երեխայի սրտում:Այս տարի «Մանկական Նոր Ալիք» մրցույթում հայ երեխաները գերակշռում էին ։ Կարինա Իգնատյան-Հայաստան, Էրիկ Անտոնյան-Մեծ Բրիտանիա, Սառա Աբրահամյան- Աբխազիա։Հիշեցնենք, որ մրցույթի ռեժիսորն է Ալեքսանդր Ռեվզինը: Գեղարվեստական ղեկավարը՝ Իգոր Կրուտոյը։ Կարինա Իգնատյանը ունի նաև իր անհատական երգն ու տեսահոլովակը։