Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար (վիդեո)

0

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վաղուց է զբաղվում բանտային բարեփոխումների հարցով։ Այդ խնդիրն այնքան է հուզում նրան, որ անցյալ տարի Քիմը հասել էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, ապա խոսել դատապարտյալների ճակատագրերի մասին նրա դստեր՝ Իվանկայի եւ վերջինիս ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։

Քիմը կրկին վերադարձել է այդ խնդրին եւ երկրորդ անգամ ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ ի աջակցություն դատապարտյալների եւ բանտային համակարգի բարեփոխումների անհրաժեշտության, հայտնում է The Guardian-ը։

«Առաջին փոփոխության ընդունումից հետո դեկտեմբերին շփվել եմ շատ մարդկանց հետ, որոնք բանտից տուն են վերադարձել եւ իմացել խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են։ Ու թեեւ ես նրանց մի մասին կարողացա օգնություն առաջարկել, նրանցից հազարավորների համար բազմաթիվ ամենօրյա խոչընդոտներ կան հաջողության հասնելու ճանապարհին։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել հայտարարությանը, որ նախագահի ադմինիստրացիան եւ մասնավոր սեկտորը հնարավորություններ են ստեղծում տղամարդկանց եւ կանանց համար, որոնք տուն են վերադառնում»,- Twitter-ում գրել է աստղը՝ կանխավ հասցնելով գովազդել իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի նոր միջոցը։

Հետաքրքիր է, որ մինչ Քիմը զբաղված է հասարակական գործունեությամբ, համացանցի օգտատերերը կարծում են, որ նա դա անում է ոչ այնքան դատապարտյալների, որքան իր գովազդի համար։ Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի հետ նրա նախորդ հանդիպումը ծաղրել էին։ Տեսնենք՝ արդյոք այս անգամ եւս համացանցում մեմեր կհայտնվե՞ն Թրամփի եւ Քարդշայանի մասնակցությամբ։

Leave A Reply

Your email address will not be published.