Բրուքլին Բեքհեմն ու նրա սիրելին Կաննում դեբոշ են սարքել
20-ամյա Բրուքլին Բեքհեմը եւ 21-ամյա Հանա Քրոսը նախորդ շաբաթ այցելել են Կաննի կինոփառատոն։ Սիրահարներն այնտեղ վիճել են։
Երիտասարդները վեճը տեղի է ունեցել հյուրանոցում, ուր նրանք կանգ են առել։ Բեքհեմը եւ Քրոսը երեկույթի ընթացքում խմել են, ինչից հետո սկսել են խայթող խոսքեր ասել միմյանց։
Բոլորի համար անսպասելի կերպով Բրուքլինը եւ Հանան սկսել են բղավել միմյանց վրա։ Աղջիկը բռունցքներով հարձակվել է ընկերոջ վրա։ Դեւիդ Բեքհեմի որդու անվտանգության աշխատակիցները բաժանել են զույգին։
Սիրահարների հերթական սկանդալի մասին իմացել են երիտասարդի ծնողները։ Դեւիդը եւ Վիկտորյան իրենց դժգոհությունն են արտահայտել տեղի ունեցածի առնչությամբ։ Հայտնի զույգին դուր չի եկել հարաբերությունները հանրային կերպով պարզաբանելը։
Սա ֆուտբոլիստի եւ հայտնի դիզայների որդու մասնակցությամբ առաջին իրավիճակը չէ։ Հանան եւ Բրուքլինը նախորդ տարի հրապարակավ վիճել էին Լոս Անջելեսում։
Աղբյուրը՝ The Sun
Լուսանկարները՝ Getty Images