Գ«Մեղեդին կապրի». հին ու սիրված երգերը հնչեցին Երգի պետական թատրոնի սաների կատարմամբ

0

«Մեղեդին կապրի». այս խորագրով Երգի պետական թատրոնում կայացավ համերգ, որի ընթացքում հնչեցին հին ու արդեն սիրված երգեր: Միլենա Մելիքյանը, Անուշ Բադալյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը և Ռուսլանն այդ երգերը ներկայացրին իրենց ոճում: Կային համարներ, որտեղ ընդգրկված էին Երգի պետական թատրոնի սաները:  

«Նման համերգներ թատրոնում պարբերաբար ունենում ենք, և այս համերգին խորհրդանշական էր այն, որ դրա ավարտին հնչեց Արթուր Գրիգորանի հայտնի «Հայաստան աշխարհ» երգը, որը 90-ականներին երգել են Էմմա Պետրոսյանը, Արամոն, Շուշան Պետրոստյանը, Նունե Եսայանը՝ մարդիկ, ովքեր շարունակում են մնալ երգարվեստում»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Երգի պետական թատրոնի մենակատար Միլենա Մելիքյանը:

Սերունդներ են փոխվել, բայց այս երգերը դեռ ապրում են: Դահլիճում նստած տարբեր սերունդի ներկայացուցիչներն անգիր երգում էին բոլոր երգերը. «Համերգի նպատակն էր, որ հնչեին հին ու նոր սիրված երգերը, անցած ժամանակաշրջանի հայտնի երգերը: Բոլորի համար արդյունքում փոքրիկ տոն դարձավ»:

Միլենան նշում է, որ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը միշտ մասնակցում է բոլոր երաժշտական նախագծերի ստեղծմանը. «Համերգից առաջ մինչ ուշ երեկո փորձ ենք արել դաշնամուրի մոտ: Մայիսի 16-ին մեր գլխավոր փորձն էր․ պարտադիր պայմանն է, որ լիարժեք լինի ամեն ինչ: Փորձը ոչնչով չի զիջում բուն համերգին: Արթուր Գրիգորյանն իր բնավորությամբ պերֆեկցիոնիստ է, նրա համար ամեն ինչ պետք է լինի բացառապես իդեալական: Նա միշտ ձգտում է, որ յուրաքանչյուր համերգ գերազանցի նախորդին»:

Leave A Reply

Your email address will not be published.