Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները
Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, հաղորդում է РБК-ն:
Նման որոշումն ընդունվել է կիբերհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների առնչությամբ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:
Հիշեցնենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել: