Ինչպես հոլիվուդյան աստղ. Մելանյա Թրամփը՝ Аkris-ի զգեստով

0

Մելանյա Թրամփը հերթական անգամ փայլել է իր ոճով եւ բոլորի հայացքները գրավել իր ուղղությամբ։ Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք է տեղի ունեցել, որին ԱՄՆ ղեկավարը հրավիրել էր կառավարության անդամներին։ Երեկոյի համար երկրի առաջին տիկինը շքեղ սեւ զգեստ էր ընտրել, որի հեղինակը շվեյցարական Аkris ապրանքանիշն է՝ նորաձեւության լեգենդար տուն, որը հագուստ է արտադրել Givenchy-ի պատվերով։

Վիզաժիստները խիստ հագուստը համադրել էին վառ դիմահարդարման հետ՝ շեշտադրում անելով շուրթերի վրա. դրանք ներկված էին վարդագույն շրթներկով։ Աչքերի հարդարման համար սեւ ստվերաներկ էր ընտրվել։

Leave A Reply

Your email address will not be published.