ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳՈՎ

0


Մայիսի 13-ին կայացավ Miss 7 Continents  միջազգային գեղեցկության մրցույթը Թուրքիայում  և Հայաստանը ներկայացնում էր  գեղեցկուհի, մոդել Անուշ Սահակյանը։  Անուշը ոչ միայն պատվով ներկայացրել է Հայաստանը Թուրքիայում (Բոդրում քաղաքում) այլ նաև արժանացել թագի գրավելով  3-րդ պատվավոր տեղը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի ներկայացուցիչը։

Այս մրցույթում գեղեցկուհիները գնահատվում են իրենց գեղեցկության, տաղանդի և բեմական կեցվացքի համար։ 

Ինչպես գիտենք Անուշն է ՛Fantasy of mind՛ հագուստի նկարչության հեղինակը և տաղանդի մրցույտին ներկայացրել է իր նկարչական հմտությունները։ 

Բեմում գեղեցկուհիները ներկայացել են իրենց ազգային տարազով ու երեկոյան զգեստներով։ Մեր գեղեցկուհին ներկայացել է Տերյան Մշակութային կենտրոնի տարազով և հայ տաղանդավոր դիզայներ Լիլիթ Մարգարյանի հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հավաքածուի շքեղ զգեստներից մեկով։ 


Leave A Reply

Your email address will not be published.