17 տարում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ․ Գագիկ Սուրենյանը ինտենսիվ անձրեւներ է կանխատեսում

0

Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ»,- ասված է նրա գրառման մեջ:

Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Leave A Reply

Your email address will not be published.