Միհրան Հարությունյանը վերադառնում է ըմբշամարտ և կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Օլիմպիական փոխչեմպիոն ՄԻհարն Հարությունյանը, որը վերջին ժամանակահատվածում զբաղվում է խառը մենամարտերով, Instagram-ի իր էջի միջոցով հայտնել է, որ վերադառնում է ըմբշամարտ և կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար։
«Մայիսի 17-ին, Կրասնոդարում, ես նորից կվերադառնամ գորգ, որ սկսեմ ճանապարհս դեպի Տոկիո-2020 և վերցնեմ այն, ինչ իրականում ինձ է պատկանում»,- գրել է հայազգի մարզիկը։