Խորհուրդ է տալիս Վիկտորիա Բեքհեմը

0

Անգլիացի երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, նորաձևության էքսպերտ և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը օգնում է ճիշտ ընտրություն կատարել հագուստի հարցում և հորդորում է միշտ փայլե՛լ, փայլե՛լ, փայլե՛լ:

1.  Մարդուն գեղեցկացնում է ոչ թե փողը, այլ՝ ոճը:

Վիկտորիան կարծում է, որ մարդ կարող է հաճույք ստանալ թե՛ թանկարժեք, թե՛ ոչ այնքան  թանկ հագուստից..

2. Հետևեք նորաձևությանը, անգամ եթե չեք կարող թույլ տալ ձեզ միշտ նոր հագուստ գնել:

Վիկտորիան կարծում է, որ անհնար է անճաշակ հագուստ կրել, եթե անընդհատ հետևում ես նորաձևությանը և տեղյակ ես հիմնական տենդենցներին՝ գույն, կտոր, համադրություն: Վիկտորիան վստահ է, որ եթե աչքը գեղեցիկին սովորեցնել, ապա հնարավոր է խուսափել սխալներից:

3. Առավոտյան հագնվելիս ոչ մի դեպքում մի հագեք առաջին պատահած հագուստը: Դա անմտածված քայլ է, և պետք չէ համադրել պատահական իրերը: Միշտ պետք է ձեր մտքում պատկերացնեք ձեզ:

Որպես բազմազավակ մայր Վիկտորիան ընդունում է, որ շատ ու շատ կանայք զգեստապահարանում ունեն մի քանի ջինսե տաբատ և անթիվ-անհամար սպիտակ վերնաշապիկներ, սակյան տարբերվելու համար պետք է մարտահրավեր նետել ժամանակին: Նա վստահ է, որ հնարավոր է անգամ լոգանք ընդունելուց մտածել հաջորդ օրվա հագուստի մասին:

4. Պետք չէ կուրորեն հետևել նորաձևությանը և կրել այն, ինչը նորաձև է, սակայն ձեզ այնքան էլ չի սազում: Պետք է միշտ տեղեկացված լինել, հետևել նորաձևությանը և մեկ ոճով չբավարարվել:

5.Շատ կանանց համար կոշիկը զգեստապահարանի համար մեկ և ամենակարևոր ատրիբուտն է: Չկա ավելի հաճելի զգացում, քան նայել սեփական ոտքերիդ և գեղեցիկ կոշիկ տեսնել:

Իհարկե լավ կոշիկը կարելի է կրել հավերժ, սակայն սա չի նշանակում, որ պետք է բավարարվել միայն մեկ զույգ կոշիկով: Վիկտորիան, ինչպես շատ ու շատ նորաձևության էքսպերտներ համոզված է, որ ավելի լավ է խնայել հագուստի վրա, քան՝ կոշիկի: Վերջինս պետք է լինի որակյալ, քանի որ նրա որակից է կախված ձեր ինքնազգացողությունը և այստեղից էլ ՝ ինքնավստահությունը:

6. Յոթ չափիր, մեկ կտրիր: Այս պնդման հետ համաձայն է նաև տիկին Բեքհեմը: Վիկտորին կարծում է, որ հագուստ ընտրելիս պետք ծանրութեթև անել և ճիշտ ընտրություն կատարել: Միայն խելացի գնումների դեպքում դուք կարող եք համոզված լինել, որ այդ հագուստը երկար է ծառայելու:

7. Ոչ մի դեպքում մի՛ ցուցադրեք մարմնի թերությունները:

Եթե կարճ շրջազգեստ եք կրում և ի ցույց դնում ոտքերը, պետք է մարմնի վերևի հատվածը մքասիմալ փակ լինիլ:  Միայն երկար շրջազգեստի կամ տաբատի դեպքում կարող եք ձեզ դեկոլտե թույլ տալ:

8. Ճիշտ հագնվելու համար ձեզ անհրաժեշտ է միայն շատ զննել անցորդներին:

Հենց փողոցում են երևում մարդկանց բոլոր թերությունները, սխալները և իհարկե ճիշտ մոտեցումները: Վիկտորիան համոզված է, որ պետք է շատ զննել և ուրիշների սխալների վրա սովորել:

9. Եթե ժամանակին նորաոճ համարվող իրը նորից մոդայիկ է՝ լինի դա օրինակ երկար, կարճ կամ միջին երկարության տաբատը, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք այն կրել ճիշտ այնպես, ինչպես 10 տարի առաջ էիք կրում: Դուք պետք է ճիշտ այն համադրեք:

10. Շապիկները գնելիս մեկ համար մեծը գնեք, քանի որ հակառակ դեպքում այն կարճ կլինի ձեզ վրա:

Եթե շապիկը մեկ համար մեծ է, այսինքն՝ ազատ եք զգում ձեզ, հոգ չէ, քանի որ ընդհանուր պատկերը մեկ է չի փչանա:

11. Կարճ շրջազգեստ գնելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի տեսք ունեք հակառակ կողմից, քանի որ հաճախ այն շրջազգեստը, որը ձեզ գեղեցիկ է թվում դիմացից, շատ տգեղ կարող է լինել հակառակ կողմից:

Դուք դա իհարկե չեք տեսնում, բայց կարող եք խնդրել ձեր ընկերուհուն լուսանկարել ձեզ, որ ավելի լավ պատկերացնեք, այն ձեզ սազում է, թե՝ ոչ:

12. Յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա սև զգեստ:

Վիկտորիան վստահ է, որ սև զգեստը կդառնա յուրաքնաչյուր նոջ զգեստապահարանի ամենասիրելի իրը, և այն կարող եք կրել երբ և որտեղ կամենաք: Նա նշում է, որ սև զգեստի պարագայում դուք գրեթե սխալ չեք գործի:

*Սև զգեստի մշակույթը եկավ անկրկնելի Կոկո Շանելից, և այսօր շատ հայտնիներ են հետևում Շանելի սև զգեստի կանոնին: 

13. Պետք չէ խնայողություններ անել աքսեսուարների վրա: Որպես կանոն յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ այնպիսի պայուսակ, որն անգամ հորդառատ անձրևից չի փչանա, այդ իսկ պատճառով էլ պետք է պայուսակի վրա ևս չխնայել:

Վիկտորիան վստահ է, որ աքսեսուարները կարող եք օգտագործել ավելի հաճախ, քան հագուստը, քանի որ, եթե ամեն օր չենք կարող կրել միևնույն զգեստը, միևնույն պայուսակը վստահորեն կարող եք ձեզ հետ վերցնել:

14. Ես չեմ սիրում բարձրակրունկ պլատֆորմա կրել, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կոշիկի վրա ծանրություն է ամրացված:

15. Սարսափելի է, երբ կրծքալը թափանցում է վերնաշապիկի տակից:

Սովորաբար այսպիսի իրավիճակ ստեղծվում է է, երբ սպիտակ վերնաշապիկներ եք կրում: Լավ կանեք՝ ընտրեք մարմնի գույնի կրծքալներ, քանի որ այն ոչ միայն կձուլվի մարմնի հետ և նկատելի չի լինի, այլև կգեղեցկացնի հագուստը:

Leave A Reply

Your email address will not be published.