Թագավորական պլագիատ. Իսպանիայի թագուհին կրկնօրինակու՞մ է Մեգան Մարքլին

0

Իսպանիայի թագուհի Լետիցիան պաշտոնական այցով ժամանել է Մոզամբիկ։ Այս անգամ նա ընտրել է Carolina Herrera ապրանքանիշի ջինսե զգեստ։ Թագուհու հանդերձանքը  հիշեցրել է Մեգան Մարքլին։ Այս մասին հայտնում է Hello ամսագիրը։

Картинки по запросу queen letizia style

Դեռ 2018թ.-ին Մեգան Մարքլն իր առաջին պաշտոնական այցերից մեկի ժամանակ արդեն հասցրել է կրել նմանատիպ զգեստ` դիզայների հենց նույն հավաքածուից։

Картинки по запросу Летиция Фото: Carlos Alvarez / Getty Images

Այդուհանդերձ նշվում է, որ դքսուհու հագուստի վերեւի մասը բաց էր, իսկ ահա Լետիցիայի հագուստի վրա առկա են կոճակներ։ Տարբեր է նաեւ հագուստների երկարությունը. Թագուհունն ավելի կարճ է։

Մի քանի անգամ տարբերվում է նաեւ գինը․ եթե դքսուհու զգեստը հիմնական հավաքածուից է, ապա թագուհունն ավելի մատչելի հավաքածուից։ Լետիցիայի զգեստն արժե 640 ֆունտ ստերլինգ, իսկ Մեգանինն արժե 2357 ֆունտ ստերլինգ։

Похожее изображение

Իսպանիայի թագուհին կերպարը համալրել է փոքրիկ պայուսակով, ինչպես նաեւ Carolina Herrera-յի կոշիկներով։

Սա առաջին անգամը չէ, որ երկու կանանց ճաշակները համընկնում են։ 2018-ի նոյեմբերին Լետիցիան հանրությանը ներկայացել էր մուգ կապույտ զգեստով եւ պլիսե կիսաշրջազգեստով, որը կրկին անգամ հիշեցրել է Մեգան Մարքլի զգեստը, որը նա կրել էր Ավստրալիա կատարած այցի ժամանակ։

Leave A Reply

Your email address will not be published.