Dior-ը կատու Է «բաց թողել» հարթակի վրա
Christian Dior նորաձեւության տան կրուիզային հավաքածուի ցուցադրության ժամանակ, որն անցկացվել Է Մարաքեշում, կատու Է դուրս եկել հարթակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Sabah-ը: Միջադեպը հայտնվել Է տեսանյութում, որն արագորեն վիրուսային Է դարձել: Ցուցադրությունը կայացել Է մայիսի 1-ի երեկոյան: Երբ մոդելներն սկսել են դուրս գալ հարթակ, կենդանին փակել Է նրանց ճանապարհը:
«Կատուն (հարթակի վրա) շարժվել Է բարձր նորաձեւության կոստյումներ հագած մոդելներին ընդառաջ: Կենդանին հատել Է նրանց շարժման հետագիծը եւ սկսել Է գնալ ուղիղ դեպի հանդիսականները»,-նշում Է հրատարակությունը: Կրուիզային հավաքածուն միջանկյալ հավաքածու Է, բրենդի գարուն-ամառ հավաքածուի պրեվերսիան: Դրա ցուցադրությունն անցկացվում Է նորաձեւության շաբաթի սովորական օրացույցից դուրս: Սակայն կրուիզային հավաքածուն վաճառքների կարեւոր աղբյուր Է բրենդի համար եւ գրավում Է բազմաթիվ աստղերի: Այս տարի ցուցադրություն են այցելել դերասանուհիներ Լուպիտա Նիոնգոն եւ Շեյլին Վուդլին: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը: Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:
A frisky feline captures the spotlight at Christian Dior's latest show pic.twitter.com/J33oEFuVhS
— Reuters Top News (@Reuters) May 1, 2019