«Ֆեյսբուք»-ը կթարմացնի դիզայնը
Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նոր դիզայնի արդյունքում կհրաժարվի կապույտ գույնով ձևավորումից և այսուհետ հանդես կգա ավելի բաց գույների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Մասնավորապես, կայքի վերին հատվածում գտնվող կապույտ գույնը կվերանա: Ցուկերբերգը հայտնել է, որ այսուհետ ավելի մեծ շեշտ է դրվելու ֆեյսբուքյան խմբերի և «սթորիների» վրա («սթորիները» կայքում ներբեռնվող լուսանկարներն են, որոնք հասանելի են լինում հրապարակումից հետո միայն 24 ժամվա ընթացքում):
Ընկերությունը մտադիր է նաև նոր ֆունկցիաներ ավելացնել, որոնք թույլ կտան ավելի հեշտ գտնել ընդհանուր հետաքրքրություն ունեցող ընկերներ:
«Ֆեյսբուք»-ն օրական ունի 1.56 մլրդ ակտիվ օգտատեր: Նշենք, որ ընկերությանն են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram հավելվածները: