Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին

0

Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է News 18 պորտալը:

 


Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում Է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին:
Ինչպես նշվում Է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.