Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդին դուրս է եկել կոմայիցՄիլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդին դուրս է եկել կոմայից
Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը, դուրս է եկել կոմայից, հայտնում է starhit.ru կայքը՝ մանրամասնելով, որ բժիշկները նրան հրաշքով են փրկել:
Սարկիսովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ապրիլի 14-ին՝ հայտնվելով մահվան շեմին: Մոսկովյան ակումբներից մեկում բուռն երեկույթից հետո երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխվել էին մոտակա հիվանդանոց: Բժիշկները մտավախություն են ունեցել, որ չեն կարողանա փրկել տղային, որի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում:
Սերգեյ Սարկիսովը մի քանի օր կոմայի մեջ է եղել. մտերիմներն ու հարազատները չեն իմացել՝ արդյոք նա գիտակցության կգա՞: Այժմ գործարարի որդին ուշքի է եկել և իրեն շատ ավելի լավ է զգում: Բժիշկները կարծում են, որ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում:
Թեև Սարկիսով ընտանիքը չի մեկնաբանել կատարվածը, սակայն ենթադրվում է, որ տղան նման վիճակում է հայտնվել արգելված դեղամիջոցների չարաշահման հետևանքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդն անընդհատ ակումբային հավաքույթների ու խնջույքների է այցելում, վարում է «ոսկե երիտասարդության» ներկայացուցչին բնորոշ ճոխ կյանք:
Սարկիսով կրտսերը ծնվել է Բարսելոնայում, կրթություն ստացել Անգլիայում: Հայրը նրան սովորեցրել է ինչպես ճիշտ բիզնես վարել, և այժմ որդին աշխատում է «ՌԵՍՕ Գարանտիա»-ում, որտեղ վաճառքի մենեջերից հասել է ղեկավար պաշտոնի: Նա շատ է սիրում ճամփորդել Եվրոպայով: Սարկիսով կրտսերը Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից է: