Վերա Բրեժնեւան փակ երեկույթի ընթացքում պարել է սեղանի վրա՝ տղամարդկանց առաջ

0

37-ամյա Վերա Բրեժնեւան եւ «Время и стекло» խմբի մենակատար Նադյա Դորոֆեեւան զվարճացել են իրենց ընկերուհու՝ «G Bar» գեղեցկության սրահի հիմնադիր Սաբինա Մուսինայի ծննդյան օրը։

Աղջիկներն ուրախացել են Կիեւում փակ երեկույթի ընթացքում։ Աստղային ընկերները տոնն ուրախությամբ են նշել՝ ծիծաղել, երգել «Վիա Գրա» խմբի երգերը եւ պարել։ Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Վերան միջոցառման համար ընտրել էր բլուզ եւ երկար, սպիտակ զգեստ։ Այդ օրը բոլոր հյուրերը նույն գույնի հագուստի են կրել, եւ ամենայն հավանականությամբ երեկույթի համար դրես կոդ էր սահմանված։

Երեկույթի թեժ պահին ընկերուհիները բարձրացել են սեղանի վրա եւ մրցություն սկսել։ Բրեժնեւան զվարճացել է մուգ ակնոցով՝ հավաքվածների եւ տղամարդկանց ծափահարությունների ներքո, որոնք նստած էին սեղանի շուրջ։

Вера Брежнева устроила зажигательные танцы на столе на вечеринке подруги

«Գրողը տանի, կյանքն ինձ սրան չէր պատրաստել»,- այդպես է մեկնաբանել Նադյա Դորոֆեեւան տեսանյութը։

Ապրիլի վերջին Բրեժնեւան նոր երգ է թողարկել իր մեղքերի մասին, որը ստացել է «Ես սուրբ չեմ» անվանումը։ Երաժշտության եւ բառերի հեղինակը «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարի ամուսինն է՝ 55-ամյա Կոնստանտին Մելաձեն։

Leave A Reply

Your email address will not be published.